Մոնղոլիայում նշել են Չինգիզ խանի 850-ամյակը

Մոնղոլիայում պետական մակարդակով նշել են մոնղոլական կայսրության հիմնադիր, աշխարհակալ Չինգիզ խանի ծննդյան 850 ամյակը։

Մոնղոլիայի խորհրդարանը նոյեմբերի 14-ը հայտարարել է ազգային հպարտության օր։

Մայրաքաղաք Ուլան Բաթորում ծաղկեպսակներ են դրել Չինգիզ խանի հսկայական արձանի պատվանդանին, իսկ նախագահի պալատում Մոնղոլիայի մի խումբ անվանի քաղաքացիներ պարգեւատրվել են Չինգիզ խանի շքանշանով։