Նախագահը հրավիրեց ֆրանսիացիներին Հայաստան՝ բիզնես հիմնելու

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցը Ֆրանսիա ավարտվեց։ Վերջին օրը 71 հազար ընկերություն համախմբող Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում ֆրանսիացի եւ ֆրանսահայ գործարարների հետ հատուկ նպատակով կազմակերպված հանդիպման ժամանակ ֆրանսիացիներին, նաեւ` ֆրանսահայերին, հրավիրեց Հայաստան` բիզնես հիմնելու։