ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են նախագահի միասնական թեկնածու ունենալ

Your browser doesn’t support HTML5

Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կարող են նախագահի միասնական թեկնածու ունենալ: Այս հնարավորությունը չբացառեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպումից անմիջապես հետո: