Աֆղանական համազգեստով տղամարդը ՆԱՏՕ-ի զինծառայողի է սպանել

Աֆղանստանում անվտանգության աջակցման ՆԱՏՕ-ի զորախմբի ներկայացուցիչ Հագեն Մեսերզը հայտարարել է, որ Աֆղանստանի բանակի համազգեստով մի տղամարդ կրակ է բացել՝ սպանելով ՆԱՏՕ-ի զինծառայողի։

Առայժմ պարզ չէ, թե արդյոք հարձակվողը, ով տեղում զինաթափվել եւ ձերբակալվել է, իսկապես Աֆղանստանի բանակի զինծառայող է, թե ոչ։

ՆԱՏՕ-ն առայժմ հրաժարվում է հրապարակել զոհված զինծառայողի ազգությունը։