Իսրայելը կրակահերթեր է արձակել Սիրիայի ուղղությամբ

Այսօր Իսրայելը նախազգուշական կրակահերթեր է արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ այն բանից հետո, երբ սիրիական կողմը հրետակոծել է Գոլանի բարձունքները։

Այդ բարձունքները պատկանում են Սիրիային, սակայն 1967 թվականի պատերազմի ընթացքում օկուպացվել են իսրայելյան ուժերի կողմից։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի սահմանի մոտ գտնվող Ալ Բուքամալ սիրիական քաղաքի վրա։

Լոնդոնում տեղակայված Սիրիայի իրավապաշտպան խումբը հաղորդել է, որ այսօր վաղ առավոտյան նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի ուղղաթիռները հրթիռակոծել են Թուրքիայի սահմանի մոտ գնտվող Ռաս ալ-Այն ավանը։