«Ալիտալիա»-ն կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Հայաստան

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Ալիտալիա»-ն սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը։

Վաղը «Զվարթնոց»-ում այդ իրադարձությանը նվիրված ասուլիսին մասնակցելու են Հայաստանում Իտալիայի դեսպանը, ավիաընկերության եւ օդանավակայանի ղեկավարությունը: