Դիտարկումը անցել է առանց միջադեպերի

Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի մերձակայքում սահմանային դիտարկումը այսօր անցել է առանց միջադեպերի։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի պահպանման հերթական դիտարկումը իրականացվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում: