Հանրապետականները կշարունակեն վերահսկել Ներկայացուցիչների պալատը, դեմոկրատները` Սենատը

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացված Կոնգրեսի ընտրությունների նախնական տվյալներով` Հանրապետական կուսակցությունը կպահպանի մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, Դեմոկրատական կուսակցությունը` Սենատում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։