Երկօրյա գործադուլ Հունաստանում

Հունաստանում այսօր 48-ժամյա գործադուլ են հայտարարել` ընդդեմ պետական ծախսերի կրճատման:

Դադարեցվում է տրանսպորտի, այդ թվում ավտոբուսների, գնացքների աշխատանքը, հետաձգվում են մեծ թվով թռիչքներ:

Փակվելու են պետական հիմնարկները, բանկերը, դպրոցները, հիվանդանոցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով:

Ավելի վաղ հունական կառավարությունը խորհրդարանին էր ներկայացրել տնտեսական նոր խստացումների փաթեթը, որը նախատեսում է 13.5 միլիարդ եվրոյի բյուջետային ծախսերի եւ հարկային արտոնությունների կրճատում:

Փաթեթի քվեարկությունը նախատեսվում է վաղը: