Ամերիկահայ համայնքը նախագահական ընտրությունների վերաբերյալ հավաքական մոտեցում չի որդեգրել, քանի որ ոչ գործող նախագահ Բարաք Օբաման, եւ ոչ էլ նրա մրցակից Միթ Ռոմին ողջ քարոզարշավի ընթացքում չհանդիպեցին համայնքի ներկայացուցիչների հետ եւ որեւէ հայամետ հայտարարությամբ հանդես չեկան:

Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրած ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի որդին Մոսկվա է այցելել իր ընկերության համար ռուս ներդրողներ գտնելու նպատակով: Moscow Times-ը հայտնում է, որ Ռոմնիի որդին մի անհայտ ռուս պաշտոնյայի հայտնել է, թե իր հայրը, ով քարոզարշավի ընթացքում նույնիսկ հայտարարել էր, թե Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ մեկ տարածաշրջանային թշնամին է, լավ հարաբերություններ է ցանկանում ունենալ Ռուսաստանի հետ:

Թեեւ Ադրբեջանը միշտ հայտնվում է մամուլը ճնշող, ինչպես նաեւ ինտերնետից օգտվելու մարդկանց իրավունքը սահմանափակող երկրների շարքում, սակայն Բաքվում երեքշաբթի օրը կբացվի Համացանցի կառավարման 7-րդ միջազգային խորհրդաժողովը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 9-ը։

Your browser doesn’t support HTML5

«Մոլորակ» հանդես