Դատախազությունում սպասվում են նոր պաշտոնանկություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված հակակոռուպցիոն նիստից հետո, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, որ դատախազությունում սպասվում են նոր պաշտոնանկություններ:

Գլխավոր դատախազի հրամանով օրերս աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:

Մանրիկյանի պաշտոնանկությանը նախորդել էր նախագահ Սերժ Սարգսյանի` մի քանի օր առաջ դատախազության հասցեին հնչեցրած սուր քննադատությունը, մասնավորապես, թե ինչպես են անմեղ մարդկանց մեղադրանքներ առաջադրում:


Սարգիս Հարությունյան