Հալեպի մոտակայքում 7 հայ է պատանդառվել

Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում երեկ 7 հայեր են պատանդ վերցվել։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը փոխանցեց պատանդառվածներից 5-ի անունները` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ։

Մյուս երկուսի անունները ճշտվում են։