«Լուրջ ֆիլմեր Հայաստանում կարելի է դիտել միայն փառատոների ընթացքում»

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում վերջերս պահանջված են դարձել տեղական արտադրության նոր ֆիլմերը: Նրանց մեծ մասը կինոքննադատների խոսքով արժեքավոր չեն, սակայն հիմնականում երեխաներն ու պատանիները ցանկանում են դիտել դրանք, քանի որ հեռուստատեսային սերիալներից և հումորային ծրագրերից իրենց ծանոթ դերասաններն են նկարահանվում այդ ֆիլմերում: Կինոքննադատներն ասում են, որ լուրջ ֆիլմեր Հայաստանում ցուցադրվում են միայն փառատոնների ժամանակ: