Բերլուսկոնին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել հարկերից խուսափելու համար։

Նախկին վարչապետը մեղադրվում է իրեն պատկանող հեռուստաընկերություններում փողերի լվացման մեքենայություններ կատարելու մեջ։

Բերլուսկոնին ամենայն հավանականությամբ կդիմի վճռաբեկ դատարան։