«Հարսնաքար»-ի գործով առաջինը ցուցմունք կտան տուժողները

«Հարսնաքար»-ի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Դավիթ Հարությունյանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի նախ պետք է ցուցմունք տան տուժողները:

Այս որոշումն անսպասելի էր կողմերի համար, քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ կողմերից որեւէ մեկը տուժողների հարցաքննություններից սկսելու մասին միջնորդություն չէր ներկայացրել:

Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ: Մեղադրող Արթուր Դավթյանը հայտարարեց, որ նպատակահարմար է տուժողների հարցաքննությունը սկսել Արտակ Բայադյանից։ Տուժողները չառարկեցին:


Անուշ Մարտիրոսյան