Ասադը համաներում է հայտարարում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այսօր երկրում համընդհանուր համաներում է հայտարարել։

France Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդագրությունը, համաներումը վերաբերում է «մինչ օրս կատարված բոլոր հանցագործություններին»` բացառությամբ «ահաբեկիչների» կողմից կատարվածների։

France Press-ը նշում է, որ Ասադի վարչախումբը «ահաբեկիչներ» է որակում ապստամբներին։