Հարավային Կովկասի լիբերալների հանդիպում Վրաստանում

«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ, Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հոկտեմբերի 29-30-ին այցելելու է Վրաստան, որտեղ մասնակցելու է Հարավային Կովկասի երեք երկրների լիբերալ քաղաքական ուժերի՝ ՀՀՇ-ի, Վրաստանի Հանրապետական եւ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին հայտնում է ՀՀՇ-ի լրատվական ծառայությունը։