ԱՄՆ դեսպանի հայտարարությունը «ավելի խորացրեց կասկածները Օսկանյանի նկատմամբ»

Your browser doesn’t support HTML5

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ավելի խորացրեց կասկածները Օսկանյանի նկատմամբ: Գալուստ Սահակյանն նաեւ ասաց, թե շատ լավ կլինի, որ ԲՀԿ-ի, ինչպես նաեւ մյուս քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված: