Հայ - ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ Երեւանում

Վաղը Երեւանում տեղի կունենա Հայ - ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` նիստի ավարտին կողմերը կստորագրեն էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Տեղի կունենա նաեւ ասուլիս` Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի մասնակցությամբ: