Բաքվում կայացել է Էրդողանի եւ Ալիեւի հանդիպումը

Բաքվում գումարված Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի շրջանակներում երեկ կայացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են արտահայտել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական, տնտեսական համագործակցության առնչությամբ եւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման պատրաստակամություն հայտնել: