Հակամարտությունը` «լարվածության անթույլատրելի շեմին»

Your browser doesn’t support HTML5

Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ, այժմ Աֆղանստանում Շվեդիայի դեսպան Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է լարվածության անթույլատրելի շեմին: «Այժմ դրությունը մի քանի տարի առաջվա համեմատ բավականին վատացել է, վտանգը շատ ավելի բարձր է»,- ասաց Սեմնեբին: