Քաղաքաշինության նախկին նախարարը կանչվել է ոստիկանություն

Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությանը հետաքրքրող որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով որպես վկա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն է կանչվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։


Հովհաննես Շողիկյան