Ադրբեջանում ներքին զորքերի զինվոր է զոհվել

Բաքվում տեղակայված զորամասում զոհվել է Ադրբեջանի ներքին զորքերի զինվոր Ազեր Հասանովը։

Ինչպես այսօր «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի ներքին զորքերից, զինծառայողը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով ստացած վիրավորումից։

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում։