Կարասինը եւ Գորդոնը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը երեկ հանդիպում են ունեցել Ժնեւում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի իրավիճակի վրա Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության շուրջ, քննարկել Հարավային Կովկասի պետությունների հետ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրադրությանը վերաբերող հարցեր։