Կառավարությունը սահմանում է ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Սա ենթադրում է, որ մի քանի ամիս հետո առայժմ մայրաքաղաքում կկազմակերպվեն նոր ավտոկայանատեղիներ:

«3-4 ամսից առաջին անգամ Երեւանում կունենանք այդ [ժամանակակից] սարքավորումները եւ կազատվենք այսօրվա վիճակից», - վստահեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Հովհաննես Շողիկյան