Հյուսիսային Կորեայի հրթիռները «կարող են հասնել ԱՄՆ»

Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե իր հրթիռները կարող են հասնել Միացյալ Նահանգներ: Պաշտոնական Փհենյանի այս հայտարարությունը հնչել է երկու օր անց այն բանից հետո, երբ Հարավային Կորեան ու Միացյալ Նահանգները պայմանավորվածություն ձեռք բերեցին արդիականացնել Սեուլի հրթիռային զինանոցը եւ ընդլայնել հարավկորեական հրթիռների հեռահարությունը` մինչեւ 800 կիլոմետր: