Գյուլ. «Սիրիայում դեպքերը ընթանում են վատագույն սցենարով»

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հայտարարել է, որ վատագույն սցենարով դեպքեր են տեղի ունենում Սիրիայում եւ միջազգային հանրությանը հորդորել է միջամտել։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլը նշել է, որ Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը` իր սահմանները պաշտպանելու համար։

Թուրքիան պատասխան կրակ բացեց Սիրիայի վրա, երբ սիրիական զորքերը հոկտեմբերի 3-ին հրետակոծեցին թուրքական սահմանամերձ բնակավայրը, ինչի հետեւանքով զոհվեց 5 մարդ։ Արդեն վեց օր է` Թուրքիան հակադարձում է սիրիական կողմի կրակոցներին։