Բաքվում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին

Ադրբեջանի մայրաքաղաքում այսօր ոստիկանությունը ցրել է երկրի կրթության նախարարության շենքի մոտ հավաքված հարյուրից ավելի ցուցարարներին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ցուցարարները բողոքում էին կրթօջախներում մահմեդական գլխաշոր` հիջաբ կրելու արգելքի դեմ։ Նրանք զինված են եղել փայտյա ձողերով եւ կրել են «Ազատություն հիջաբին», «Իսլամը հաղթելու է» գրություններով պաստառներ։

Ցույցը ցրելու ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել։