Պրահայի օդանավակայանը վերանվանվեց Հավելի անվան

Պրահայի «Ռուզինե» օդանավակայանը այսօր` հետխորհրդային Չեխոսլովակիայի, այնուհետեւ` Չեխիայի առաջին նախագահի ծննդյան օրը, պաշտոնապես վերանվանվել է Վացլավ Հավելի անվան։

Վացլավ Հավելը այսօր կդառնար 76 տարեկան։

Չեխիայի նախկին նախագահը վախճանվել է անցած տարվա դեկտեմբերին։