Անակնկալ ջրհեղեղներից Իսպանիայում 7 մարդ է զոհվել

Ուրբաթ օրը Իսպանիայի հարավում տեղացած հորդառատ անձրեւների պատճառով սկսված ջրհեղեղներից 7 մարդ է զոհվել։

Ջրհեղեղի պատճառով մեքենաներ են շրջվել, ճանապարհներ են փակվել, առնվազն 600 մարդ էվակուացվել է։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, տեղատարափ անձրեւներն ու ամպրոպները կշարունակվեն եւս երկու օր։