Ռուբեն Հայրապետյանը այլեւս պատգամավոր չէ

Your browser doesn’t support HTML5

Սեպտեմբերի 28-ին լրացավ 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումը։ Նա դա չարեց, եւ հետեւաբար` դադարեց լինել խորհրդարանի պատգամավոր։ ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը դեռ անցած հուլիսին էր հայտարարել, որ հրաժարվում է իր մանդատից` այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում մահացավ երիտասարդ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: