ԵՄ-ի հանձնակատարը հանդիպել է ՀԱԿ-ի առաջնորդի հետ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

ՀԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների անցյալը եւ ապագայի հեռանկարները, անդրադարձ է եղել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։