Զինվորը հետմահու պարգեւատրվեց Ղարաբաղի մեդալով

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր Պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրելու մասին` Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։ Այդ մասին այսօր հայտնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

Վաղինակ Բաղդասարյանը զոհվել է երկու օր առաջ` Մարտակերտի դիրքերում։