Նախագահը ՊՆ-ում պետական գնումների չարաշահումն անթույլատրելի է համարում

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարությունում այսօր հրավիրել է խորհրդակցություն, որի օրակարգում կրկին պետական գնումներին վերաբերող չարաշահումներն ու գնումներն են եղել: Սերժ Սարգսյանը անթույլատրելի է համարել գնումների հարցում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները ու խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: