ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծել

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է գալիս 2008-ի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտարարեց Կոնգրեսի խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: