ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Լիբիային

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Լիբիային` չնայած Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա իրականացված հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` Նյու Յորքում հանդիպելով Լիբիայի խորհրդարանի ղեկավար Մուհամեդ Մաղարիֆի հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Լիբիայի խորհրդարանի նախագահը, իր հերթին, ներողություն է խնդրել սեպտեմբերի 11-ին Բենգազիում տեղի ունեցած հարձակման համար, որի հետեւանքով սպանվեցին երկրում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ եւս երեք ամերիկացիներ: