Երկրաշարժ Ղարաբաղի տարածքում

Երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 01։37 Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ Քարվաճառից 10 կիլոմետր հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալլ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.05 եւ արեւելյան երկայնության 46.14 աստիճան: