Չինական նավերը մոտեցել են վեճի առարկա դարձած կղզիներին

Չինական ռազմածովային ուժերի հետախուզական երկու նավեր ժամեր առաջ մոտեցել են Արեւելաչինական ծովում գտնվող եւ ներկայումս չին - ճապոնական վեճի առարկա հանդիսացող կղզիներին: Չինական նավերի այդ տեղաշարժը հարուցել է պաշտոնական Տոկիոյի բողոքը:

Շաբաթներ առաջ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ Ճապոնիայի կառավարությունը որոշում կայացրեց գնել երեք կղզիները դրանց մասնավոր սեփականատիրոջից` Կիրուհարա ընտանիքից, ինչը անմիջապես դժգոհության ալիք բարձրացրեց Չինաստանում:

Պեկինում այս կղզիները անվանում են Ձյաոյուիտայ եւ համարում են իրենցը: Տոկիոյում դրանք կոչում են Սենկակու:

Կղզիները շուրջ առկա են բնական հարուստ պաշարներ: