Ալիեւ. Ադրբեջանի ամենամեծ թշնամին հայկական լոբբին է

Ադրբեջանի ամենամեծ թշնամին հայկական լոբբին է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր երկրի դիվանագիտական ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր դեսպանները պետք է սերտ կապի մեջ լինեն այն երկրների պետական մարմինների եւ լրատվամիջոցների հետ, որտեղ աշխատում են, քանի որ դեռեւս հայկական լոբբիի դրդմամբ անհիմն մեղադրանքներ են հնչում Ադրբեջանի հասցեին», - ասել է Ալիեւը: