Հրաբուխ Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաքի Ղարադաղ շրջանում` Լոքթաբան ավանի մերձակայքում, տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում։ Այդ մասին այսօր հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հրաբխին հաջորդել է հրդեհի բռնկումը։

Դեպքի վայր են մեկնել հրշեջները, ներկայումս իրականացվում են հրդեհի մարման աշխատանքներ։