Հրադադարի 300 խախտում մեկ շաբաթում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` սեպտեմբերի 9-15-ը ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ եւ վիրավորներ չի ունեցել», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։