Սիրիայի հարցերով նոր բանագնացը կժամանի Դամասկոս

Սիրիայի հարցերով միջազգային բանագնաց Լահդար Բրահիմին այսօր կժամանի Դամասկոս:

Ալժիրցի 78-ամյա դիվանագետը բանագնացի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 1-ին, եւ սա նրա առաջին այցն է Սիրիա այդ կարգավիճակում:

Նախատեսվում է, որ վաղը Բրահիմին բանակցություններ կանցկացնի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ` քննարկելով սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղիները։