Ռուսաստանում ինքնաթիռ է աղետի ենթարկվել, 10 մարդ զոհվել է

An-28 ինքնաթիռը թռիչքի ժամանակ, արխիվ

Չորեքշաբթի օրը Կամչատկայում աղետի է ենթարկվել ռուսական Ան-28 ինքնաթիռը, որի ուղեւորներից 10-ը զոհվել են, 4-ը՝ վիրավորվել։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կամչատկայի օդագնացության ծառայությունից տեղեկացրել են, որ աղետի պատճառ կարող էր հանդիսանալ վատ եղանակը։