Պաշտոնական Թեհրանը այսօր քննադատել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու` Կանադայի որոշումը։
Նման որոշման մասին պաշտոնական Օտտավան հայտարարել է երեկ` պարզաբանելով, որ այդ քայլով բողոքում է Թեհրանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը սատարելու, իր միջուկային ծրագրին առնչվող ՄԱԿ-ի բանաձեւերին չենթարկվելու եւ Իսրայելի նկատմամբ Իրանի առաջնորդների կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների դեմ։
Իրանի արտգործնախարարությունը կանադական կառավարությանը մեղադրել է «սիոնիստական ռեժիմի ազդեցության տակ լինելու» մեջ եւ հայտարարել, որ իրանական կողմը «համարժեք պատասխան» կտա Թեհրանում իր դեսպանությունը փակելու եւ Կանադայից իրանցի դիվանագետներին արտաքսելու` պաշտոնական Օտտավայի որոշմանը։