Հարյուրավոր ամերիկահայեր պահանջներ հղեցին

Your browser doesn’t support HTML5

Հարյուրավոր ամերիկահայեր բողոքի ցույց են անցկացրել Լոս-Անջելեսում՝ Հունգարիայի եւ Ադրբեջանի հյուպատոսությունների դիմաց: Ցուցարարները դատապարտել են Ադրբեջանի նախագահին՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, ներում շնորհելու եւ հերոսացնելու համար: Բանախոսները դատապարտել են նաեւ մարդասպանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշումը: