Թուրքիան Ադրբեջանում երկու հյուպատոսություն է բացում

Վաղը Լյանքյարանում տեղի կունենա Թուրքիայի պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը` Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջի մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը` վկայակոչելով Բաքվում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրությունը, կիրակի օրը դեսպանը կմասնակցի Գյանջայում իր երկրի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։