Տեղի ունեցածը «չպետք է ստվեր գցի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա»

Your browser doesn’t support HTML5

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանն ականատես եղավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնական` արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատման եւ այլ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը: