ԵՄ-ն կարեւորում է Վրաստանի ընտրությունները

Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները հորդորել են Վրաստանի իշխանությանը եւ ընդդիմությանը ապահովել խաղաղ, մրցակցային ընտրական միջավայր։

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակած հաղորդագրությունում Եվրամիությունը նշում է, որ Վրաստանը շարունակում է մնալ ԵՄ-ի կարեւոր գործընկերը, եւ հոկտեմբերի 1-ին անցկացվելիք ընտրությունները հիմք կստեղծեն ապագայում հարաբերությունների առավել որակյալ եւ ինտենսիվ դառնալու համար։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում լուրջ պայքար կծավալվի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի իշխող կուսակցության եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած դաշինքի միջեւ։