Հանդեսը նախ անդրադառնում է մի շարք երկրներում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ հայերի անցկացրած բողոքի ցույցերին` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու ու այդտեղ նրան ներում շնորհելու առիթով: Այնուհետեւ ներկայացվում է Ռուսաստանի փոքր-ինչ ուշացած արձագանքը այդ կապակցությամբ: Հանդեսում տեղ են գտել նաեւ սիրիական հակամարտության հանգուցալուծման նոր ջանքերին եւ մարդկային կյանքեր խլած ռուս-վրացական վերջին հակամարտությանը վերաբերող նյութեր: