Սիրիայում զոհվածների համար հոգեհանգիստ` Մայր Աթոռում

Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայորդիների եւ հավատակիցների համար: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։